ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Յու­րա­քան­չյուր նույ­նիսկ դրա­կան փո­փո­խու­թյուն շո­կա­յին է»

«Յու­րա­քան­չյուր նույ­նիսկ դրա­կան փո­փո­խու­թյուն շո­կա­յին է»
09.09.2019 | 14:46
Ալ­տա­հար, ար­վես­տա­գի­տու­թյան թեկ­նա­ծու ՎԱ­ՉԵ ՀՈ­ՎԵ­ՅԱՆՆ իր ֆեյս­բու­քյան է­ջում գրա­ռում էր ա­րել, ըստ ո­րի՝ ի­րեն բա­նա­վոր տե­ղե­կաց­րել են, որ այլևս չի աշ­խա­տում Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յում։
Փոր­ձե­ցինք պար­զել՝ կա՞ ար­դյոք պաշ­տո­նա­կան ծա­նու­ցում, և ին­չո՞վ է պատ­ճա­ռա­բան­վում աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու ո­րո­շու­մը: «Խո­սել եմ դե­կա­նի հետ, և ինձ ա­սա­ցին՝ քա­նի որ ու­սա­նող չի ըն­դուն­վել, մենք ձեզ ու­սա­նող չենք տա­լիս և մե­խա­նի­կո­րեն ա­զա­տում ենք աշ­խա­տան­քից: Կար­ծում եմ, որ այս ո­րո­շումն ու­րիշ են­թա­տեսք ու­նի, տո­ղա­տակն այլ է, ո­րով­հետև կոն­սեր­վա­տո­րիա­յի գոր­ծող ռեկ­տո­րը ե­ղել է Կա­մե­րա­յին ե­րաժշ­տու­թյան ազ­գա­յին կենտ­րո­նի աշ­խա­տա­կից և չի հան­դուր­ժում իմ ներ­կա­յու­թյու­նը կոն­սեր­վա­տո­րիա­յում: Նրան պրո­ֆե­սիո­նալ­ներ պետք չեն»,- ա­սաց Վա­չե Հո­վե­յա­նը, պն­դե­լով, թե ո­րո­շու­մը անձ­նա­վոր­ված է, ա­վե­լին՝ քա­ղա­քա­կան ո­րո­շում է: Ե­րա­ժիշ­տը սա­տա­րում է Ռո­բերտ Քո­չա­րյա­նին, կար­ծում է՝ դա է ստեղծ­ված վի­ճա­կի պատ­ճա­ռը. «Չգի­տեմ՝ ինչ է կա­տար­վում, ինձ թվում է՝ ե­րազ է, մի օր կարթ­նա­նամ, ու կա­վարտ­վի այս ա­մեն ին­չը: Ես պա­հան­ջե­լու եմ, որ պաշ­տո­նա­կան ծա­նու­ցում ու­ղար­կեն՝ ին­չու՞ չեմ աշ­խա­տե­լու կոն­սեր­վա­տո­րիա­յում, հու­սամ, որ կս­տա­նամ ծա­նու­ցու­մը»:
Հար­ցին՝ ու­սա­նող չլի­նե­լը բա­վա­րար պատ­ճառ չի՞ կա­րող լի­նել աշ­խա­տան­քի ա­զատ­ման հա­մար, Վա­չե Հո­վե­յա­նը պա­տաս­խա­նեց. «Ի­հար­կե, չի կա­րող լի­նել։ Ե­րեք մի­ջազ­գա­յին մր­ցույթ­նե­րի դափ­նե­կիր եմ, ար­վես­տա­գի­տու­թյան թեկ­նա­ծու, «Ա­րամ Խա­չատ­րյան» լա­րա­յին քա­ռյա­կի վե­րա­հիմ­նա­դիր... Տա­րօ­րի­նակ է, չի կա­րե­լի»:
Այ­նուա­մե­նայ­նիվ, փաստ է, որ այս տա­րի մեծ թիվ են կազ­մում ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րը չհաղ­թա­հա­րած դի­մորդ­նե­րը: Մեր այս դի­տարկ­մանն ի պա­տաս­խան Վա­չե Հո­վե­յա­նը նշեց, որ կոն­սեր­վա­տո­րիան 95 տա­րի շա­րու­նակ ա­ջակ­ցել է ե­րի­տա­սարդ­նե­րին, վեր­ջին մեկ տա­րում ինչ-որ բան է փոխ­վել, չի բա­ցառ­վում՝ 85 հո­գու դի­տա­վո­րյալ են կտ­րել: «Մաս­նա­գի­տա­կա­նից 19-20 ստա­ցած դի­մոր­դը չի կա­րող սոլ­ֆե­ջո­յից կտր­վել, առն­վազն բա­րո­յա­կան չէ: Կար­ծում եմ՝ այս ա­մե­նը միտ­ված է նրան, որ կոն­սեր­վա­տո­րիա­յի շեն­քը վա­ճա­ռեն կամ վերջ­նա­կա­նա­պես փա­կեն այս բու­հը: Այս­քա­նը տես­նե­լուց հե­տո հաս­կա­նում եմ, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը կոն­սեր­վա­տո­րիա պետք չէ, պետք են «ճ կլա­սի» երգ­չախմ­բեր, «ճ կլա­սի» ե­րաժշ­տա­կան մա­կար­դակ, պրո­ֆե­սիո­նալ ար­վես­տը մեր երկ­րում չի գնա­հատ­վում»:
Հար­ցին՝ ի՞նչ է պատ­րաստ­վում ա­նե­լու՝ մեր զրու­ցա­կի­ցը պա­տաս­խա­նեց. «Պատ­րաստ­վում եմ մե­նա­հա­մեր­գի, սեպ­տեմ­բե­րի 18-ին մեկ­նում եմ Ե­գիպ­տոս, մե­նա­հա­մերգ­ներ ու­նեմ Կա­հի­րեի օ­պե­րա­յին թատ­րո­նում և Ա­լեք­սանդ­րիա­յի գրա­դա­րա­նի պետ­դահ­լի­ճում: Ես զբաղ­ված եմ հա­մեր­գա­յին գոր­ծու­նեու­թյամբ և ա­ջակ­ցում եմ իմ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին»:
Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի ռեկ­տոր ՍՈ­ՆԱ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻՑ հե­տաք­րք­վե­ցինք՝ ի՞նչ հիմ­նա­վո­րու­մով է աշ­խա­տան­քից հե­ռաց­վել Վա­չե Հո­վե­յա­նը, և ինչ­պե՞ս է մեկ­նա­բա­նում վաս­տա­կա­վոր ե­րաժշ­տի այն պն­դու­մը, թե Սո­նա Հով­հան­նի­սյա­նը չի հան­դուր­ժում իր ներ­կա­յու­թյու­նը կոն­սեր­վա­տո­րիա­յում, թե սա անձ­նա­վոր­ված ո­րո­շում է, նաև քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­ներ կան:
Սո­նա Հով­հան­նի­սյանն ա­սաց, որ Վա­չե Հո­վե­յա­նը հե­ռաց­ված չէ, նա տա­րի­ներ շա­րու­նակ աշ­խա­տել է մեկ ու­սա­նո­ղով, ու­սա­նո­ղը ա­վար­տել է, և իր ա­նու­նով այս պա­հին դի­մում­ներ չկան: Ե­թե լի­նի դի­մող, կշա­րու­նա­կի դա­սա­խո­սել, ե­թե չլի­նի, գրա­վոր կծա­նու­ցեն այդ մա­սին, և ար­դեն, օ­րեն­սդ­րո­րեն, ե­թե չու­նի աշ­խա­տանք, չեն կա­րող որ­պես աշ­խա­տող պա­հել նրան: Դա­սա­խոս­նե­րը, ո­րոնց չեն ընտ­րում դի­մորդ­նե­րը, ինք­նա­բե­րա­բար հայ­տն­վում են այդ կար­գա­վի­ճա­կում:
«Նա դի­տա­վո­րու­թյուն է տես­նում այս­տեղ, բայց ի­զուր,- ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը, իսկ անձ­նա­վոր­ված վե­րա­բեր­մուն­քին, քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րին վե­րա­բե­րող մե­ղադ­րանք­նե­րին ի պա­տաս­խան ա­սաց, որ դա շատ սու­բյեկ­տիվ մո­տե­ցում է, կոն­սեր­վա­տո­րիան ա­պա­քա­ղա­քա­կան բուհ է, այդ­պի­սի բա­ներ չեն կա­տար­վում:- Ես ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հայ­տա­րա­րում եմ, որ ե­թե լի­նեն իր ա­նու­նով դի­մում­ներ, կշա­րու­նա­կի աշ­խա­տել»:
Այն, որ այս տա­րի կոն­սեր­վա­տո­րիա­յի դի­մորդ­նե­րից շա­տե­րը կտր­վել են, կապ­վում է ըն­դու­նե­լու­թյան ա­նա­չառ քն­նու­թյուն­նե­րի հետ: Բայց ստաց­վում է, որ մե­ծա­պես տու­ժում է դա­սա­խո­սա­կան կազ­մը: Հե­տաքր­քր­վե­ցի՝ նաև սրա­նո՞վ է պայ­մա­նա­վոր­ված, որ Վա­չե Հո­վե­յա­նը չու­նի ու­սա­նող:
«Նույ­նիսկ ու­սա­նող­նե­րի ըն­դու­նե­լու­թյու­նը չէ պատ­ճա­ռը: Շատ են կտր­վել ջա­զա­յին- էստ­րա­դա­յին, ժո­ղովր­դա­կան և վո­կալ բա­ժին­նե­րի դի­մորդ­նե­րը, բայց ոչ՝ լա­րա­յին ու դաշ­նա­մու­րա­յին։ Լա­րա­յին բաժ­նի դի­մորդ­նե­րից ոչ մի կտր­ված ու­սա­նող չու­նենք։ 16-ից 16-ը ըն­դուն­վել են։ Ե­րեք դի­մորդ ենք ու­նե­ցել ալ­տա­հար, ե­րեքն էլ ըն­դուն­ված են։ Ին­չի՞ մա­սին է խոս­քը,- ա­սաց ռեկ­տո­րը, ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րին անդ­րա­դառ­նա­լով էլ նշեց, որ այս տա­րի ան­նա­խա­դեպ մի բան են նա­խա­ձեռ­նել. յու­րա­քան­չյուր գրա­վոր ան­մի­ջա­պես պատ­ճե­նել են ու տրա­մադ­րել դի­մորդ­նե­րին՝ կան­խե­լու հա­մար ան­հար­կի դժոգ­հու­թյուն­նե­րը: Ար­դյուն­քում՝ ըն­դուն­վել է 81 ու­սա­նող, սա­կայն այս տա­րի ան­նա­խա­դեպ բարձր է ե­ղել օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի ըն­դու­նե­լու­թյու­նը. «Ա­ռա­ջին փու­լով ըն­դուն­վել է 30 օ­տա­րերկ­րա­ցի դի­մորդ: Նաև որ­պես­զի մեղմ­վի այս վի­ճա­կը, վե­րա­կան­գն­վել է նա­խա­պատ­րաս­տա­կան կուր­սը, և ար­դեն իսկ շատ դի­մում­ներ ու­նենք տար­բեր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րից: Նա­խա­պատ­րաս­տա­կան կուր­սե­րը վճա­րո­վի են, ի­հար­կե, շատ ցածր, տա­րե­կան վար­ձը 250 հա­զար դրամ է: Դա ևս մեղ­մում է այն վի­ճա­կը, որ, են­թադ­րենք, նախ­կի­նում 120-130 հո­գի դի­մում էր, քչերն էին կտր­վում, հի­մա դի­մել է 145 հո­գի, ըն­դուն­վել՝ 81-ը: Նաև՝ Ար­ցա­խից նպա­տա­կա­յին տե­ղե­րով ե­կած դի­մորդ­նե­րը չեն ըն­դուն­վել, իսկ ընդ­հա­նուր հի­մունք­նե­րով դի­մած ար­ցախ­ցի ու­սա­նողն ըն­դուն­վել է: Սա ևս փաս­տում է այս տար­վա ըն­դու­նե­լու­թյուն­նե­րի ո­րա­կի մա­սին: Հե­ռա­կա ու­սուց­ման հնա­րա­վո­րու­թյուն ենք ստեղ­ծել: Նա­խորդ եր­կու տա­րի­նե­րին ընդ­հան­րա­պես դի­մորդ չի ե­ղել կոմ­պո­զի­ցիա­յի բաժ­նում, այս տա­րի 5 դի­մորդ ենք ու­նե­ցել»:
Վե­րա­դառ­նա­լով բուն խնդ­րին՝ մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ ու­սա­նող­նե­րը վճա­րում են և ի­րենք են ընտ­րում ի­րենց մաս­նա­գի­տու­թյան ու­սուց­չին, այդ­պես է ամ­բողջ աշ­խար­հում, և ե­թե որևէ մե­կը չու­նի իր ա­նու­նով դի­մում, ի­րենք չենք կա­րող ար­հես­տա­կա­նո­րեն պար­տադ­րել. «Մեր ա­վագ դա­սա­խոս­նե­րը դա­սա­վան­դում են ու­սում­նա­րան­նե­րում, ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րում, մաս­նա­գի­տաց­ված ե­րաժշ­տա­կան տաս­նա­մյակ­նե­րում, ա­ճեց­նում են ի­րենց կադ­րե­րը, հասց­նում կոն­սեր­վա­տո­րիա: Բա­նա­կա­նա­բար այդ ե­րե­խա­նե­րը նրանց ա­նու­նով տա­լիս են դի­մում­ներ: Հա­մե­մա­տա­բար ե­րի­տա­սարդ դա­սա­խոս­նե­րը դա չեն ա­նում, բայց ու­զում են, որ ի­րենց դա­սա­րա­նը լի­քը լի­նի, ի­րենց ա­նու­նով դի­մում­ներ լի­նեն»:
«Դա­սա­խո­սա­կան կազ­մում դժ­գո­հու­թյուն­ներ չկա՞ն» հար­ցին ի պա­տաս­խան Սո­նա Հով­հան­նի­սյանն ա­սաց. «Ե­թե խո­սում ենք դժ­գո­հու­թյուն­նե­րից, ես կա­սեմ հետևյա­լը. նոր ու­սում­նա­կան ծրագ­րեր, պլան­ներ են ներ­դր­վում, յու­րա­քան­չյուր նույ­նիսկ դրա­կան փո­փո­խու­թյուն շո­կա­յին է, դժ­վար է, մա­նա­վանդ եր­կա­րա­մյա աշ­խա­տող հա­մա­կար­գի պա­րա­գա­յում»:
Պա­րոն Հո­վե­յա­նը դի­տա­վո­րու­թյուն է տես­նում դի­մորդ­նե­րի կտր­վե­լու հան­գա­ման­քի մեջ, նշում է, որ նախ­կի­նում կոն­սեր­վա­տո­րիան մշ­տա­պես սա­տա­րել է ու­սա­նող­նե­րին: Ըստ նրա՝ պար­զա­պես չեն ու­զում որ մեր երկ­րում բարձր ար­վեստ լի­նի, և այս ա­մե­նը հան­գեց­նե­լու է նրան, որ, ի վեր­ջո, փա­կեն կոն­սեր­վա­տո­րիան, վա­ճա­ռեն շեն­քը:
Սո­նա Հով­հան­նի­սյա­նին խնդ­րե­ցինք պար­զա­բա­նել նաև այս տե­սա­կե­տը:
«Միայն դա­սա­խոս­նե­րին ժա­մե­րով ա­պա­հո­վե­լու հա­մար «սա­տա­րել» ու­սա­նող­նե­րին, ըն­դու­նել թե­րի գի­տե­լիք­նե­րով դի­մորդ­նե­րի և ա­սել, որ դա բարձ­րաց­նում է բու­հի պրո­ֆե­սիո­նալ մա­կար­դա­կը, հե­տո էլ դժ­գո­հել, որ ու­սա­նող­նե­րի մա­կար­դա­կը ան­բա­վա­րա՞ր է: Սա առն­վազն տրա­մա­բա­նա­կան չէ: Սա ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյուն չէ: Բո­լո­րո­վին հա­կա­ռակն է հար­կա­վոր ա­նել, անց­կաց­նել պատ­շաճ ըն­դու­նե­լու­թյուն և բարձ­րաց­նել բու­հի վար­կը, թե­րա­ցող­նե­րին էլ ա­ռա­ջար­կել նա­խա­պատ­րաս­տա­կան դա­սըն­թաց: Ին­չը և ար­վեց: Ի դեպ, այս տար­վա ա­ռա­ջարկ­վող քն­նա­կան թե­լադ­րու­թյուն­ներն ու խն­դիր­նե­րը ա­վե­լի հեշտ էին, և վեր­ջա­պես գնա­հա­տա­կան­նե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու են հանձ­նա­ժո­ղով­նե­րը, ո­րոնց կազ­մի պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը կաս­կա­ծի տակ դնե­լը պատ­շաճ չէ: «Իսկ կոն­սեր­վա­տո­րիա­յի շեն­քը վա­ճա­ռե­լու և կոն­սեր­վա­տո­րիան փա­կե­լու մա­սին են­թադ­րու­թյու­նը պար­զա­պես ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն է: Ընդ­հա­կա­ռա­կը, նախ­կի­նում վար­ձա­կա­լու­թյամբ տր­ված տա­րածք­նե­րի հետ կնք­ված պայ­մա­նագ­րե­րը դա­դա­րեց­վում են, որ­պես­զի դրանք ծա­ռա­յեն բու­հի բնա­կա­նոն դա­սըն­թաց­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը»,- ա­սաց Սո­նա Հով­հան­նի­սյա­նը:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Հ. Գ. Խնդ­րի առն­չու­թյամբ փաս­տարկ­ներ ու հա­կա­փաս­տարկ­ներ լի­նե­լու դեպ­քում պատ­րաստ ենք լսե­լու և հրա­պա­րա­կե­լու:
Դիտվել է՝ 3789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ